Քաղաքական

Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին:
Ողջյունելով հյուրերին նախարար Արմեն Փամբուխչյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ։ 
Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։
Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։