Քաղաքական

ԱԱԾ-ն դեռ չի մեկնաբանում, թե ինչու է արգելվել ՀՅԴ-ական գործչի մուտքը Հայաստան

Ֆրանսիայի հայկական ընկերությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել մտնել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև առգրավվել են նրա անձնագիրը. այս մասին Դաշնակցական գործիչը հայտարարել է ֆեյսբուքյան գրառմամբ։

Կատարվածի վերաբերյալ Radar Armenia-ն փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ ԱԱԾ-ից։ Սակայն ԱԱԾ մամուլի կենտրոնից խնդրեցին  գրավոր հարցում՝ խոստանալով հնարավորության դեպքում այսօր տալ պատասխան, սակայն այդպես էլ պատասխան չեղավ։

Նկատենք, որ ըստ տեղեկությունների, Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչն է։ Մի խումբ երիտասարդներ փորձել էին խոչընդոտել վարչապետի ավտոշարասյան տեղաշարժը: Մասնակիցները հարվածել էին շարասյան դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին։