ԱԺ-ն այսօր արտահերթ նստաշրջան կգումարի։
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ «Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հուլիսի 14-ի ԱԺԽՈ-046-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»:
Օրակարգում 5 հարց է, այդ թվում՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում և ՏԻՄ մասին օրենքում փոփոխությունների նախագծերը։