Հուլիսի 11-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Միացյալ Նահանգների Սենատի քննարկմանն է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Քրիստինա Քվինը (2019թ. մայիսից-2022թ. կեսերը) եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար: Տարբեր ժամանակաշրջաններում Քվինն աշխատել է Բանգկոկի, Լոնդոնի, Մոսկվայի, Բրյուսելի ԱՄՆ դեսպանություններում, եղել Է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: