ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։
Ըստ հրապարակված որոշման՝ նիստը պետք է գումարվեր հուլիսի 14-ին, սակայն Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ օրվա հետ կապված փոփոխության կարիք է եղել, և այդ պատճառով փաստաթուղթը հեռացվել է ԱԺ կայքից։
Խաչատրյանն ասաց, որ միայն օրվա փոփոխությունից հետո, փաստաթուղթը կտեղադրվի կայքում։
Նշենք, որ նախնական փաստաթղթի ցանկում բացակայում էին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և այդ խմբակցությունից հեռացած, այժմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի անունները։