Քաղաքական

Ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ուղարկվել նախկին գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու նրա հետ փոխկապակցված երկու հոգու՝ կնոջը Լիլիթ Կոստանյանին ու Արա Կոստանյանին։

Գևորգ Կոստանյանին ուղարկված ծանուցագրում նշված է, թե  նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Տեղեկանում ենք նաև, որ Կոստանյանին պատկանող գույքը հաշվառված է Լիլիթ և Արա Կոստանյանների անվամբ, և ըստ դատախազության՝ ենթակա է բռնագանձման։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել մարտի 1-ի գործի շրջանակներում և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։