Քաղաքական

Տարոն Մարգարյանին ու ընտանիքի անդամներին ապօրինի գույքի բռնագանձման գործերով ծանուցագրեր են ուղարկվել

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և նրան փոխկապակցված շահագրգիռ անձանց:

Radar Armenia-ն տեղեկացավ, որ ծանուցագրեր են ուղարկվել նախկին քաղաքապետի կնոջը՝ Գոհար Սարգսյան/Մարգարյանին, մորը՝ Սուսաննա Մարգարյան/Պողոսյանին, ինչպես նաև որդիներին՝ Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին։ Սույն գործով որպես շահագրգիռ անձինք ծանուցագրեր են ուղարկվել  նաև Կարինե Մարգարյան/Պետրոսյանին և Աստղիկ Մարգարյան/Ուլիխանյանին։  

Հիշյալ անձինք, ըստ ծանուցագրերի, պետք է հուլիսի 14-ին, ըստ ծանուցագրերում նշված ժամերի,  ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։