Քաղաքական

Ով գնալու է, թող գնա. Սաղաթելյանը՝ իրենց շարքերից հեռացողների մասին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չի բացառել, որ «Դիմադրության» շարժման շարքերից մարդիկ հեռանան և համալրեն իշխանությանը սատարողների շարքերը։ Սակայն նա նշել է, թե նման դեպքերը մեծ ազդեցություն չեն ունենա իրենց շարժման վրա։

Ըստ Սաղաթելյանի՝ «Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝  ուր ենք գնում»։ 

Անդրադառնալով Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ծաղիկներով դիմավորելուն, նշել է. «Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, Մանվել  Փարամազյանն այն մարդկանցից էր, ով այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի արդյունքում ապօրինի ազատազրկվել է: Այն, ինչ կատարվել է, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ`անհասկանալի, բայց ամեն մեկն ինքն է որոշում իր ընթացքը, գործունեությունը»։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ շատ լուրջ ճնշում է գործադվել Փարամազյանի նկատմամբ. «Այլ պարագայում չէր անի»: