Քաղաքական

Աբսուրդ փաստարկ է, եթե Թուրքիային պետք է, որ էդ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին. Էդմոն Մարուքյան

«Առաջին ալիքի» եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քայլ առաջ է համարում Հայաստանի և Թուրքիայի բանագնացների ձեռք բերած պայմանավորվածությունները, մասնավորապես, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը։

«Ասում են, սա ադրբեջանցիների համար են արել, օրինակ, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն այնքան շուտ, որքան էս սահմանն է բացվելու, այո, կարող են նաև իրենք անցնել, բայց երրորդ երկրների քաղաքացիներ՝ Միացյալ Նահանգների, ՌԴ-ի, էթնիկ հայեր, որ այլ երկրի անձնագրեր ունեն, կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները դեռևս կարգավորված չեն, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կսկսեն գնալ-գալ»,-նշել է Մարուքյանը։

Նա նաև հարց է բարձրացնում, արդյոք Հայաստանը կարող է լինել տրանզիտ երկիր, Վրաստանը որքան փող է աշխատում տրանզիտ երկիր լինելու հաշվին։

Անդրադառնալով քննադատողներին Մարուքյանն ասաց. «Եթե նկատի ունեն տնտեսական էքսպանսիան, ներդրումները գան՝ շատ վատ բան կլինի, աբսուրդ փաստարկ է։ Եթե Թուրքիային պետք է, որ էդ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին»։