Քաղաքական

Ելփինում այսօր վիճակը հանդարտ է

Հուլիսի 7-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրազեններից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան՝ Վայոց Ձորի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա։

Radar Armenia-ի հետ զրույցում Ելփինի նախկին վարչական ղեկավար Խորեն Ավետիսյանն ասաց, որ այսօր գյուղում վիճակը նորմալ է, կրակոցներ չկան. «Ես չգիտեմ՝ ում է պատկանում այն մեքենան, որը կրակոցների հետևանքով վնասվել է։ Գիտեմ միայն, որ մեր գյուղացու չի եղել»,- հայտնեց Ավետիսյանը։