Հանուն «Հանրապետության կուսակցության» Քաղաքական խորհրդի մի շարք անդամներ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, այսօր Ազգային ժողովում հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների ընթացքի, վերջին պայմանավորվածություններին առնչվող կարևոր մանրամասներ: Կուսակցության կողմից վերահաստատվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Նկատի առնելով խնդրի կարևորությունը՝ երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպումները դարձնել պարբերական: