Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Հիշեցնենք՝ դատարանն ավելի վաղ մերժել էր Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։
Պաշտպանության կողմը նոր միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով նշանակել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը քննարկվել է այսօր։ Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդության դեմ՝ գտնելով, որ առկա է բժշկական տեղեկանք և բժշկական փաստաթղթի հիմնավորվածությունը կարող է ստուգվել միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եղանակով։