Քաղաքական

Արմեն Խաչատրյանը՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ ունի։ Այդ պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը, ինչին և պատգամավորները կողմ են քվեարկել։

Հիշեցնենք՝ 2021թ. օգոստոսից՝ ութերորդ գումարման խորհրդարանի ձևավորումից ի վեր այս հանձնաժողովը փոխնախագահ չունի. «Հայաստան» խմբակցությունը, որին քվոտայով բաժին էր հասել փոխնախագահի պաշտոնը, ավելի քան 15 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին, սակայն, ՔՊ-ականները կողմ չէին քվեարկում։ Օրեր առաջ Ղազինյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին։