Քաղաքական

«Ինչպե՞ս ենք 3 օրում 15 հարց քննարկելու». Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է խորհրդարանի արտահերթ նիստում միանգամից 23 հարց ներառելուն։ Նրա խոսքով. «Կարծում եմ՝ ճիշտ չէ, 23 հարց ենք քննարկում, որոնցից 15-ի 1-ին և 2-րդ ընթերցումները՝ մեկ օրում: Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է դադարեցվի: Չի կարելի Ազգային ժողովը նման վիճակի մեջ դնել: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս ենք 3 օրում 15 հարց քննարկելու, ուսումնասիրելու, առաջարկություններ ներկայացնելու:
Սա ԱԺ աշխատանքը չի խրախուսում և մեր վարկին է խփում»:

Նա կոչ արեց կառավարությանը խուսափել նման պրակտիկայից: