Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով hուլիսի 7-ին կժամանի Հայաստան։
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: