ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին նույն խմբակցությունում կփոխարինի Կարեն Սարուխանյանը։
Radar Armenia-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանն ասաց, որ պատրաստվում է իր մանդատը վերցնել։
Մեր այն հարցին, թե Ազգային Ժողովի ո՞ր հանձնաժողովում է իր աշխատանքները պատկերացնում, կամ, առհասարակ, խորհրդարանում ինչ անելիքներ ունի, պատասխանեց. «Բոլոր նման հարցերը կորոշեմ տեղում»։
Հիշեցնենք, որ Կարեն Սարուխանյանը մի շարք պաշտոններ է զբաղեցրել. եղել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, 2018թ. դեկտեմբերին յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից և Շիրակի մարզպետ։
Նշենք, որ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը, ում հաջորդում է Կարեն Սարուխանյանը, նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։