Քաղաքական

Վերաքննիչը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը․ Նիկոլ Փաշինյանը պարտավոր չէ ներողություն խնդրել Հրայր Թովմասյանից

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Նիկոլ Փաշինյանը պարտավորվում էր ներողություն խնդրել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։

Համաձայն որոշման՝ Նիկոլ Փաշինյանը պարտավորված չի լինի ներողություն խնդրել Հրայր Թովմասյանից, իսկ Թովմասյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կբռնագանձվի 10 հազար դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էր հերքել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ արած հայտարարությունները։