Քաղաքական

Մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին։

ՀՀ արդարադատության  նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց՝ այդպես հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ:

Ըստ փոխնախարարի. «ՄԻԵԴ-ի ակտերով բացահայտված խախտումների հիմքով՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար սահմանվել է բարձր նշաձող: Մասնավորապես, այս դեպքում լիազորությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»: