Քաղաքական

Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են դրամաշնորհային աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում տեղի է ունեցել Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը։ Նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման մասնակցել են միջկառավարական հանձնաժողովի նիստի բացման արարողությանը։