Քաղաքական

Ո՞վ կփոխարինի Արթուր Ղազինյանին

Ինչպես հայտնի է՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արթուր Ղազինյանի՝ լիազորությունների դադարեցվելուց հետո պատգամավորական մանդատը կտրվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հերթական հաջորդ համարին։ 

Radar Armenia-ն տեղեկացավ, որ դաշինքի հաջորդ համարը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանն է։