Քաղաքական

Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին են ներկայացվել տարածաշրջանում վերջին զարգացումները

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։ 

Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կողմերի միջև համագործակցությանն ու երկկողմ օրակարգում առկա հարցերին, քննարկվել են հնարավոր փոխանակումների շուրջ առաջիկա ծրագրերը։

Դեսպանը տիկին Պեկարովա Ադամովային մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումներն ու դրանց հետևանքները։