Այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը՝ 11-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։ Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծն է։