Քաղաքական

Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Հիշեցնենք՝ սա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումն է։ Կողմերի առաջին հանդիպումն այս տարեսկզբին էր՝ հունվարի 14-ին, երկրորդը՝ մոտ մեկուկես ամիս անց՝ փետրվարի 24-ին։ Երրորդ հանդիպումը մայիսի 3-ին էր։