Քաղաքական

Սկսվել է ընդդիմադիրների պաշտոնանկության նախագծերի քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ետ կանչելու մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պագամավորների նախագծերի քվեարկությունը։ Քվեարկությունը կտևի 45 րոպե։

Նշենք, որ քվեարկությունն անցկացվում է փակ-գաղտնի։

Հիշեցնենք՝ ըստ ՔՊ հիմնավորումների՝ Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն 7 նիստին։ Բացի այդ ԱԺ պատգամավորները պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ապահովել համերաշխությունն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հանրության շրջանում, մինչդեռ Սաղաթելյանը դա չի արել, ընդհակառակը՝ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանը։

Վահե Հակոբյանն էլ 342 քվեարկությունից չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11-ից։