Քաղաքական

Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից ևս

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է իրեն ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու՝ իշխանությունների նախաձեռնությանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր 66 կողմ ձայնով ընդդիմադիր երկու պատգամավորներին հեռացրեց զբաղեցրած պաշտոններից։

«Ազատությանը» տված հարցազրույցում Սաղաթելյանն ասել է՝ «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։ 

Հարցին, թե շարունակելո՞ւ են առաջադրել այլ թեկնածու այդ պաշտոններում, նա նշել է. «Մենք այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչ այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել։ Մենք թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որը զբաղեցնում է ընդդիմությունը, դրանցից ևս հավանաբար այսօր կհրաժարվեն մեր գործընկերները։ Այդ պաշտոնները ՔՊ-ն մեզ չէր տվել, դա Դոնթի բանաձևով մեզ տրված լրացուցիչ լծակ ու հնարավորություն էր, նաև մեր Սահմանդարությամբ»։

Սաղաթելյանը նաև վստահեցրել է, որ ընդդիմությունը կշարունակի պահել իր մանդատները։