ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի քրեական գործը կքննի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել մայիսի 17-ին ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով։
Տաթևիկ Գրիգորյանը եղել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գործով դատավորը։ Գրիգորյանը նաև քննել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի քրեական գործը. Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար դատապարտելով նրան 9 տարվա ազատազրկման։