Քաղաքական

Հայտնի են Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հիմքերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագծերը։

Ըստ ՔՊ-ի՝ Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն 7 նիստին։ Բացի այդ, ըստ նրանց, ԱԺ պատգամավորները պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ապահովել համերաշխությունն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հանրության շրջանում, մինչդեռ Սաղաթելյանը դա չի արել, ընդհակառակը՝ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանը։

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ըստ ՔՊ նախագծի, 342 քվեարկություններից նա չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11-ից։