Քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը՝ հուլիսի 1-ին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

Հիշեցնենք՝ նրանց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 3-ին՝ կրկին Վիեննայում։