Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ. հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:
Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Հիշեցնենք՝ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Հունաստանի նախագահի և վարչապետի հետ։
FM @NikosDendias & #Armenia FM @AraratMirzoyan sign #MoU b/w @GreeceMFA & @MFAofArmenia on cooperation on #EU related matters
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) June 27, 2022
Υπογραφή Μνημονίου Κατανόησης Υπ.Εξωτερικών 🇬🇷&🇦🇲 για συνεργασία σε 🇪🇺 θέματα από τους ΥΠΕΞ Ν.Δένδια & ΥΠΕΞ Αρμενίας A.Mirzoyan pic.twitter.com/HtB4v3oeWb