ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Երևանի հիվանդանոցներից մեկում հետազոտման ու բուժման փուլ է անցնում։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Նրա տեղեկացմամբ՝ բժիշկները ըստ այդմ կորոշեն՝ արդյո՞ք վիրահատելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ։ Այլ մանրամասներ, թե առողջական ինչ խնդիրներ ունի Ջհանգիրյանը, Շաբոյանը չհայտնեց՝ ելնելով բժշկական գաղտնիքից։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Ջհանգիրյանը պատրաստվում է մեկնել ՀՀ-ից, ԲԴԽ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։