Վարչապետն անդրադարձել է կոմունիկացիաների բացման թեմային
«Պիտի արձանագրեմ, որ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի իրավական պարտավորությունն է և մեր բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հետաքրքրված ենք այդ գործով:
Պիտի արձանագրեմ հետևյալը. երբ մենք Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցրինք, և ես էլ հայտարարություն արեցի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ սկսում ենք երկաթուղու շինարարությունը, դրանից հետո Ադրբեջանը հրաժարվեց այդ պայմանավորվածությունից:
Դրանից հետո եղավ առաջարկ՝ ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել գրավոր փաստաթղթով, փաստաթղթի նախագիծը ներկայացրել էր եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող ռուսաստանյան կողմից Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմը պատրաստակամություն հայտնեց ստորագրել այդ փաստաթուղթը, ադրբեջանական կողմը հրաժարվեց»,- ասել է վարչապետը: