Քաղաքական

Ո՞վ կփոխարինի Արթուր Դավթյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա այն կհամարվի ընդունված, ու ԱԺ նախագահը կկազմի Դավթյանի լիազորությունների դադարման մասին արձանագրություն։

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համամասնական ցուցակի՝ ցանկում հաջորդը Կարեն Սարուխանյանն է։ Վերջինս, հիշեցնենք, եղել է ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եղել է ԱԻ նախկին փոխնախարարը։