ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որն օրերս պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումով է հանդես եկել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել 2021-ի տարեկան հայտարարագիրը։
Radar Armenia-ն ներկայացնում է Վանեցյանի հայտարարագրած եկամուտներն ու անշարժ գույքը։
Անշարժ գույք
. համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Արաբակիր վարչական շրջանում, որը գնել է 2014-ին։
· 2021թ. ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք։ Անհատական բնակելի տունը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, սեփականատերն Արմեն Վանեցյանն է։
Շարժական գույք
. 2020-ի արտադրության Range Rover, որը Վանեցյանը տիրապետում է 90 օրից ավելի։ Մեքենայի սեփականատերը նշված չէ
Դրամական միջոցներ
Բանկային հաշվին՝
· տարեսկզբին՝ 1300 դրամ, տարեվերջին՝ 95 հզր դրամ,
Կանխիկ գումար
· 10 մլն դրամ
· 25 հզր դոլար
Պատգամավորի տարեկան եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 7.2 մլն դրամ, որից՝
· 3.1 մլն դրամ աշխատավարձ՝ ԱԺ-ից
· 4.1 մլն դրամ կենսաթոշակ՝ ԱԱԾ-ից
Պատգամավորի կամ նրա ընտանիքի անդամների ստացած փոխառությունների (վարկեր) մնացորդը 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է մոտ 34 հզր դոլար և 30 հզր դրամ։