Ուրբաթ, 12 Օգոստոսի 2022

USD406.62

EUR414.09

RUB6.04

Երևան 24 ℃

Рус

Միրզոյանն ու Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների ներգրավվածության անհրաժեշտությունը

Քաղաքական

24 Հունիսի, 21:19

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ: Զրուցակիցները քննարկել են 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:

Արտակ Խաչատրյան

Հայաստա՞ն, Թաթարստա՞ն, թե՞ Արցախի աջակցության «համահայկական ճակատ»

Լևոն Մարգարյան

Ռուսաստանը՝ Հայաստանի աչքերով. կամ ինչպես չճանաչել դաշնակցին