ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Հարցմանն ի պատասխան՝ Միկոյանն ասել է. «Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»:
Տեղեկացնենք, որ վաղը՝ հունիսի 25-ին հրավիրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ։