Ուրբաթ, 12 Օգոստոսի 2022

USD406.62

EUR414.09

RUB6.04

Երևան 24 ℃

Рус

ՀՀ նախագահը և Արցախի պետնախարարը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները

Քաղաքական

24 Հունիսի, 20:11

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային թեմաներին:

Արտակ Խաչատրյան

Հայաստա՞ն, Թաթարստա՞ն, թե՞ Արցախի աջակցության «համահայկական ճակատ»

Լևոն Մարգարյան

Ռուսաստանը՝ Հայաստանի աչքերով. կամ ինչպես չճանաչել դաշնակցին