Քաղաքական

ԱԺ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաև ԱԺ պատգամավորները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, աշխարհաքաղաքական զարգացումներից ածանցվող հիմնական ռիսկերն ու դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության և ֆինանսական համակարգի վրա: