Քաղաքական

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հանդիպել են Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանների համաժողովում

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հանդիպել են Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովում։ Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Ֆեյսբուքի» էջը։ 

«Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։ 
Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը».- գրված է հաղորդագրության մեջ։