Վանաձորում ավագանու նիստը չկայացավ։ «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները չեն ներկայացել նիստին, հետևաբար հնարավոր չի եղել ապահովել քվորում։ Նիստին ներկա են եղել միայն «ՔՊ»-ի, «ՀԱՍԿ»-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ ձայն:
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում համայնքի բյուջեն և այս տարվա սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին հարցն էր, որով նախատեսվում էր շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնել։ Այս ծավալի ֆինանսական աշխատանքներ Վանաձորում երբևէ չեն իրականացվել։