Forbes-ին հայտնի է դարձել, որ բացի Ալեքսանդր Գովորից, ռուսական McDonald's ցանցի նոր սեփականատիրոջ դերի համար մրցույթին մասնակցել է ևս հինգ թեկնածու։ Դիմողների թվում են եղել ռեստորատորներ Արկադի Նովիկովը և Անտոն Պինսկին, Ռուսաստանում «McDonald's»-ի ֆրանչայզերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկոն և Կայրատ Բորանբաևը, «Kismet Capital Group»-ի հիմնադիր Իվան Տավրինը և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին:
«Արմեն Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, հայտնի չէ, թե կոնկրետ ով է դիմողը»,–գրել է թերթը։
Forbes-ի զրուցակցի խոսքով՝ «McDonald’s»-ի համար խիստ կարևոր է նորից Ռուսաստանում աշխատելը, ինչի պատճառով էլ բոլոր հայտատուներից կանխավ պահանջվել էր ստորագրել երկարաժամկետ պայմանագիր՝ նկատի ունենալով «McDonald's»-ի հավանական վերադարձը ռուսական շուկա մոտ ապագայում։