Արցախ

ՌԴ ՊՆ քարտեզից հանվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր

ՌԴ ՊՆ կայքում ԼՂ քարտեզի վրա, հունիսի 20-ից սկսած, Ստեփանակերտ քաղաքի որևէ հիշատակում չկա։ Միայն քարտեզն ուշադիր նայելիս կարելի է հազիվ նշմարվող տառերով նկատել Ստեփանակերտ բառը, բայց դա՝ հետևի ֆոնին, ու ոչ՝ որպես բնակավայր։ Մինչդեռ նախորդ օրը՝ հունիսի 19-ին, նաև դրանից վաղ հրապարակված քարտեզի վրա քաղաքի մակնշումը եղել է։ 

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, որը վստահեցրեց՝ տեղյակ են խնդրին. «Այս հարցի վերաբերյալ զրուցել ենք Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր ռուս գործընկերների հետ»։

Ավանեսյանը մանրամասնեց, որ քարտեզի վրա Ստեփանակերտ բառը կա, սակայն հանված է քաղաքի վերաբերյալ առանձին դեղինով նշումը։