Քաղաքական

Վարչապետի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Ղազախստան գործուղելու մասին։ 

Փոխվարչապետը հունիսի 23-25-ը կգործուղվի Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիգորյանը վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին: