Հնարավոր է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վայր դնի պատգամավորական մանդատը՝ միաժամանակ հայտարարելով «Դիմադրություն» շարժումից տարանջատվելու մասին։
Radar Armenia-ն փորձեց տեղեկությունը ճշտել «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանից։ Հարցին՝ քննարկվո՞ւմ է Վանեցյանի՝ «Դիմադրություն» շարժումից դուրս գալու և պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը, Գալստյանը հորդորեց սպասել պաշտոնական հայտարարությանը, որը կհրապարակվի ժամեր անց։
Իսկ թե կոնկրետ ինչի մասին է լինելու հայտարարությունը և արդյո՞ք վերաբերելու է նաև մանդատից հրաժարվելուն, Գալստյանը պատասխանեց. «Հատկապես՝ մանդատի վերաբերյալ է լինելու»։