ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են, որ անհրաժեշտ է զարգացնել Եվրոպա-Արևմտյան Չինաստան ուղղությամբ եվրասիական տրանսպորտային միջանցքները։
Այս համատեքստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու առաջարկ կա՝ նշելով, որ որոշում է կայացվել ակտիվացնել տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացմանն ուղղված աշխատանքները։
Նրա խոսքով, առաջարկ կա Հայաստանում Հարավային երկաթգիծ կառուցելու, Եվրոպա-Արևմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար Մ1 ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցելու, ինչպես նաև կառուցելու Եվրոպա-Արևմտյան Չինաստան, դեպի Բելառուս ճյուղավորմամբ, և Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային ճանապարհների վերաբերյալ։