Քաղաքական

Ընդդիմությունը երթով կգնա ՔՊ գրասենյակ, ոստիկանության և ԱԱԾ շենքեր

Ընդդիմությունն այսօր շտապ հավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացրել է, որ իրենք հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում և շարժվելու դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր:

Մանուկյանը մանրամասնել է, որ հավաքի առիթը Արագածոտնի մարզում՝ Ապարանում երեկ տեղի ունեցած միջադեպն է, որի հետևանքով երկու հոգի սպանվել է։