ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունն անդրադարձել է ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ այսօր հրապարակված ձայնագրությանը։
Ըստ ԲԴԽ հաղորդագրության. «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»