Քաղաքական

«Ռուսական կողմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»․ Միշուստին

Ռուսաստանը վերացրել է ցամաքային սահմանով ՀՀ քաղաքացիների մուտքի բոլոր սահմանափակումները, ինչը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում զբոսաշրջային հոսքերը կվերականգնվեն, և դա շատ կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար»,- ասել է Միշուստինը:

ՌԴ վարչապետը նաև ընդգծել է, որ ռուսական կողմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վերին Լարսի խնդիրները լուծելու համար. Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը արհեստական ​​խոչընդոտների չհանդիպի։