Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել է այդ տեղեկությունը։
Մեկնաբանության համար Radar Armenia-ն դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որը, սակայն, նշեց, թե նման տեղեկության չի տիրապետում։ Միաժամանակ Խամոյանն ասաց, թե, Ղազինյանը քիչ առաջ գրառում է կատարել, որ այսօր մասնակցելու է Ֆրանսիայի հրապարակում կայանալիք շտապ հավաքին։