Քաղաքական

Դիլիջանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

 Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

 
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը: