ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է տեղի ունենում Հայաստանում, շահագրգռված է, որ երկրում իրավիճակը կայուն լինի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հասկանում ենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում կայունություն լինի, երաշխավորվի աստիճանական զարգացումը։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք գնահատում ենք դա», - ասել է Պուտինը։
Վահագն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ջանքերի համար, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցմանը։